Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԸ ՔԱՈՍԻ ՄԵՋ Է

2 Ապրուստի միջոցներ

2 Ապրուստի միջոցներ

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Բազմաթիվ մարդկանց համար օրվա հաց վաստակելը մեծ խնդիր է։ Ցավալի է, բայց աշխարհում տիրող քաոսը կարող է այդ խնդիրը է՛լ ավելի բարդացնել։ Ինչո՞ւ։

  • Ճգնաժամային իրավիճակում ապրուստի միջոցների, այդ թվում՝ սննդի և բնակարանների գները աճում են։

  • Քաոսային իրավիճակի պատճառով գործազրկությունը աճում է, իսկ աշխատավարձերը՝ նվազում։

  • Մարդիկ երբեմն կորցնում են իրենց բիզնեսը, տները և ունեցվածքը ու ի վերջո հայտնվում աղքատության ճիրաններում։

Կարևոր է իմանալ

  • Եթե կարողանում եք խելամտորեն տնօրինել ձեր գումարը, ճգնաժամային պայմաններում ձեզ համար հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները։

  • Մարդու ֆինանսական վիճակը կարող է կտրուկ փոխվել, քանի որ փողը, խնայողությունները և նյութական այլ միջոցները կարող են արժեզրկվել։

  • Փողով ամեն ինչ չես գնի, ինչպես, օրինակ, երջանկությունն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը։

Ի՞նչ կարող եք անել հիմա

Աստվածաշնչում ասվում է. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8

Բավարարվել նշանակում է գոհ լինել մեր ունեցած անհրաժեշտ բաներով և չձգտել շատ բաներ ունենալ։ Սա հատկապես կարևոր է, երբ ձեր ֆինանսական միջոցները սուղ են։

Գոհ լինելու համար միգուցե կարիք լինի փոփոխություններ անել կյանքում։ Եթե ձեր վաստակածից ավելին եք ծախսում, ֆինանսական խնդիրներ կունենաք։