Որտե՞ղ է Սատանան ապրում
Աստվածաշնչի պատասխանը
Լինելով ոգեղեն արարած՝ Սատանան ապրում է մարդու համար անտեսանելի ոլորտում։ Այն կրակոտ դժոխք չէ, որտեղ նա տանջում է չարագործներին, ինչպես որ պատկերված է այս նկարում։
Պատերազմ երկնքում
Կար ժամանակ, երբ Սատանան կարող էր ազատորեն շրջել ոգեղեն ոլորտում, նույնիսկ հավատարիմ հրեշտակների հետ կանգնել Աստծու առաջ (Հոբ 1:6)։ Սակայն Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ պատերազմ էր լինելու երկնքում, և Սատանան արտաքսվելու էր երկնքից ու «ցած էր գցվելու երկրի վրա» (Հայտնություն 12:7–9)։ Թե՛ աստվածաշնչյան ժամանակագրությունը և թե՛ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ պատերազմն արդեն եղել է։ Այժմ Սատանան փակված է երկրի մերձակայքում։
Արդյո՞ք սա նշանակում է, որ նա ապրում է Երկրի՝ մեր մոլորակի վրա։ Օրինակ՝ հնագույն Պերգամոն քաղաքի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է, որ այնտեղ «Սատանայի աթոռն է» և «Սատանան է բնակվում» այնտեղ (Հայտնություն 2:13)։ Սակայն ամենայն հավանականությամբ այս արտահայտություններով ընդգծվում է այն, որ այդ քաղաքը սատանայապաշտության կենտրոն էր։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Սատանան իշխում է «աշխարհի բոլոր թագավորությունների» վրա, ուստի նա չի ապրում երկրի վրա կոնկրետ որևէ ֆիզիկական վայրում, այլ նրա բնակության վայրը երկրի մերձակայքով է սահմանափակված (Ղուկաս 4:5, 6)։