Անցնել բովանդակությանը

Ովքե՞ր են գնում դժոխք

Ովքե՞ր են գնում դժոխք

Աստվածաշնչի պատասխանը

 Դժոխքը (Աստվածաշնչի բնագրում «շեոլ» և «հադես») պարզապես գերեզման է և ոչ թե տանջանքների վայր։ Ովքե՞ր են գնում դժոխք։ Ե՛վ լավ, և՛ վատ մարդիկ (Հոբ 14:13; Սաղմոս 9:17)։ «Բոլոր կենդանի լինողների հանդիպման տուն». այսպես է Աստվածաշունչը նկարագրում մարդկության այս համընդհանուր գերեզմանը (Հոբ 30:23

 Հիսուսն էլ մահանալուց հետո գնաց դժոխք։ Սակայն նա այնտեղ չմնաց, քանի որ Աստված հարություն տվեց նրան (Գործեր 2։31, 32, Գրաբար Աստվածաշունչ (ԵԿ Զոհրապյան))։

Դժոխքը մի՞շտ է լինելու

 Բոլոր նրանք, ովքեր գնում են դժոխք, կրկին հետ են գալու՝ Աստծու տված զորությամբ Հիսուսը նրանց նորից կյանք է շնորհելու (Հովհաննես 5:28, 29; Գործեր 24:15)։ Հարության մասին, որը լինելու է ապագայում, Հայտնություն 20։13-ում գրված մարգարեության մեջ ասվում է. «Մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին» («Արարատ» թարգմանություն)։ Երբ դժոխքը դատարկվի, այն այլևս գոյություն չի ունենա, ոչ ոք այլև այնտեղ չի գնա, քանի որ «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:3, 4; 20:14, «Արարատ» թարգմանություն)։

 Սակայն բոլոր մահացածները չէ, որ գնում են դժոխք։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր այնքան են չարանում, որ այլևս հույս չկա, թե երբևէ կփոխվեն (Եբրայեցիներ 10:26, 27)։ Երբ այդ մարդիկ մահանում են, նրանք ոչ թե դժոխք են գնում, այլ՝ գեհեն, որը խորհրդանշում է հավիտենական բնաջնջում (Մատթեոս 5:29, 30)։ Օրինակ՝ Հիսուսը ասաց, որ իր ժամանակների կեղծավոր կրոնական առաջնորդներից ոմանք գնալու են գեհեն (Մատթեոս 23:27–33