Անցնել բովանդակությանը

Քավարանի մասին հիշատակվո՞ւմ է Աստվածաշնչում

Քավարանի մասին հիշատակվո՞ւմ է Աստվածաշնչում

Աստվածաշնչի պատասխանը

 Ո՛չ, չի հիշատակվում։ Աստվածաշնչում «քավարան» բառը չի հանդիպում, և այն չի սովորեցնում, որ մահացածների հոգիները մաքրվում են քավարանում։ a Նկատի առնենք, թե Սուրբ Գիրքը ինչ է սովորեցնում մեղքի ու մահվան մասին՝ այդպիսով հերքելով քավարանի մասին ուսմունքը։

  •   Մարդուն մեղքից մաքրում է ոչ թե այսպես կոչված քավարանում անցկացրած ժամանակը, այլ Հիսուսի արյան հանդեպ հավատը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից», և որ «Յիսուս Քրիստոսը.... մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն» (1 Հովհաննես 1:7, «Արարատ» թարգմանություն; Հայտնություն 1:5, «Արարատ» թարգմանություն)։ Հիսուսը «իր կյանքը տվեց որպես փրկագին շատերի համար», որպեսզի վճարի նրանց մեղքերի դիմաց (Մատթեոս 20:28, Աշխարհաբար նոր թարգմանություն)։

  •   Մահացածները անգիտակից վիճակում են։ «Անոնք որ կ’ապրին, գիտեն թէ պիտի մեռնին. բայց մեռելները բան մը չեն գիտեր» (Ժողովող 9:5, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Մահացած մարդը ոչինչ չի զգում ու հետևաբար չի կարող տառապել կամ ուրախություն զգալ քավարանի կրակով մաքրվելիս։

  •   Մահից հետո մարդը մեղքերի համար պատիժ չի կրում։ Աստվածաշունչն ասում է, որ «մեղքի վարձը մահն է», և «երբ մեկը մեռնում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6:7, 23, Աշխարհաբար նոր թարգմանություն)։ Մահը լիարժեք ու ամբողջական պատիժ է մեղքի համար։

a Մի գրքում քավարանի վերաբերյալ ասվում է, որ «դրա մասին խոսք անգամ չկա Ավետարաններում» (Orpheus: A General History of Religions)։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշվում է. «Քավարանի մասին կաթոլիկական ուսմունքը վերջին հաշվով հիմնված է ոչ թե Սուրբ Գրքի, այլ ավանդության վրա» (New Catholic Encyclopedia, Second Edition, Volume 11, page 825)։

b Տես «Նոր կաթոլիկական հանրագիտարան», երկրորդ հրատարակություն, հատոր 11, էջ 824 (անգլ.)։